Դոնալդ Թրամփն «շատ լավ» է անվանել Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» սառեցման իր որոշումը
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ լավ է անվանել ռուսական էներգակիրների հետ գործարքների սահմանափակումների մասին օրենքի մի շարք դրույթների սառեցման վերաբերյալ իր որոշումը։ Նրա խոսքով՝ դրանից օգուտ կստանա ամբողջ աշխարհը։
«Ձեզնից շատերը դեռ չգիտեն, թե ումն է կայանում իմ որոշումը, բայց մենք կպարզենք դա, և դուք կիմանաք։ Սա շատ լավ որոշում է, սա կլինի մի որոշում, որը օգուտ կբերի երկրին և ամբողջ աշխարհին»,- լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ, նա չի պատասխանել այն հարցին, թե ինչպես պետք է Ուկրաինան մեկնաբանի իր այս քայլը։
Խոսքը Ռուսաստանի դեմ այսպես կոչված «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքի մասին է։ Այն նախատեսում է 500% մաքսատուրք Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար և 100% մաքսատուրք այն երկրների ապրանքների վրա, որոնք մտնում են ռուսական նավթի և գազի հինգ հիմնական գնորդների թվում։ Նախօրեին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը «սառեցնում» է այդ դրույթների կիրառումը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը կամ պետքարտուղարը հանգամանքներից ելնելով չեն որոշի, որ նպատակահարմար է հետագա միջոցներ ձեռնարկել
։