Շուշիի ոստիկանապետի տեղակալի մահը Քարին Տակում․ Ալեն Ղուլյանի արձագանքը
18/10/2026 21:19
Կարդացեք նաև
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել Շուշիի ոստիկանության պետի տեղակալ, մայոր Ֆարաջ Գասրետովի մահվան մասին։ Դեպքը տեղի է ունեցել Քարին Տակ գյուղում՝ այն տարածքում, ինչ մնացել է բնակավայրից ադրբեջանական ռեժիմի կողմից հողին հավասարեցվելուց հետո։ Մայորը հոսանքահարվել է․ սկզբում բժիշկներն ամպուտացրել են նրա երկու ձեռքերը, սակայն ավելի ուշ նա հիվանդանոցում մահացել է։
Դեպքին սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է Ալեն Ղուլյանը՝ գրելով․
«Եթե կարծում եք, թե այս ամենը կարելի է մարսել և շարունակել ապրել այնպես, ասես ոչինչ չի եղել, ապա սխալվում եք։ Յուրաքանչյուր գյուղում, որը դուք ջնջել եք երկրի երեսից, յուրաքանչյուր ավերված թաղամասում, յուրաքանչյուր ոչնչացված եկեղեցու և պղծված գերեզմանատան մոտ ձեր արածի հետևանքները դեռ հասնելու են ձեզ․․․»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում