Լուսանկարն արժեցավ աշխատանք․ Անդրանիկ Գևորգյանի աղմկահարույց ուղերձը Ստեփանավանի ազատումների մասին

Լուսանկարն արժեցավ աշխատանք․ Անդրանիկ Գևորգյանի աղմկահարույց ուղերձը Ստեփանավանի ազատումների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հանրային տեսաուղերձով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։ Փաշինյանը կոչ էր արել ՏԻՄ ընտրություններում ճնշումների ենթարկված թեկնածուներին ու ընտրողներին դիմել իրեն, ինչին ի պատասխան պատգամավորն ընդգծել է, որ քաղաքական հալածանքներն ու վարչական ճնշումները երկրում վաղուց կրում են համատարած բնույթ։  

Անդրանիկ Գևորգյանի փոխանցմամբ՝ Ստեփանավանում մի շարք քաղաքացիներ աշխատանքից հեռացվել են կամ ենթարկվել ենթադրյալ ճնշումների բացառապես քաղաքական պատճառներով։ Մասնավորապես, Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանին աշխատանքից ազատել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու համար։ Ըստ պատգամավորի՝ քաղաքացուն հեռացնելիս տրվել է հետևյալ պարզաբանումը․ «Ում հետ որ նկարվել ես, թող նա էլ քեզ համար աշխատանք գտնի»։  

Պատգամավորը ներկայացրել է քաղաքական հայացքների պատճառով ճնշված այլ քաղաքացիների տվյալներ ևս։ Նրանց թվում են Ստեփանավանի պոլիկլինիկայի 38 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքույր Մանուշակ Լալազարյանն ու նույն պոլիկլինիկայի բուժքույր Օլգա Սահակյանը, որոնք ղեկավարության ճնշումների հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց աշխատանքը։ Գևորգյանի պնդմամբ՝ թիրախում են հայտնվել նույնիսկ այնպիսի քաղաքացիներ, որոնք ընդամենը ծագումով Տաշիրից են, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում 20 տարի աշխատած Կարինե Մուրադյանի դեպքի մանրամասներին, ըստ պատգամավորի, քաջատեղյակ է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում