Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հետևանքների մասին զեկույցին․ Պեսկով

Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հետևանքների մասին զեկույցին․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման վերաբերյալ զեկույցին, հայտնել է, որ Կրեմլն այն դեռևս չի ուսումնասիրել։ Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ռուսական կողմը ծանոթ չէ Եվրասիական միջկառավարական խորհրդի պատրաստած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցման կամ դադարեցման հետևանքներին։

Դմիտրի Պեսկովն իր խոսքում, մասնավորապես, նշել է․

«Ոչ, չենք ծանոթացել։ Դեռ չենք ծանոթացել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում