Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»

Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի նկատմամբ քննվող քրեական գործերից երկուսը միացվել են՝ քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ քրեական գործերի մասին է։

Գեւորգյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը մեզ հայտնեց, որ դատական նիստերն ինտենսիվ ընթանում են։ Սակայն Գեւորգյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ է քննվում՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանքով։ Սա էլ քննում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը։ Չնայած ենթադրվում է, որ մեկ անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքները պետք է միավորվեին մեկ վարույթում։ Վ․ Գեւորգյանը երկար ժամանակ գտնվել է տնային կալանքի տակ։ Անցած ապրիլին, հաշվի առնելով հոր մահը եւ հրաժեշտի արարողություններին մասնակցելու անհրաժեշտությունը, դատարանը պաշտպանական կողմի միջնորդությամբ տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում