Փայլուն հաղթանակ Աստանայում․ Կարեն Ասլանյանը կպայքարի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար

Փայլուն հաղթանակ Աստանայում․ Կարեն Ասլանյանը կպայքարի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար

Աստանայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է առաջին լուրջ հաջողությունը․ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանն ապահովել է տեղը եզրափակչում։ Քառորդ եզրափակիչ փուլում նա վստահ առավելության է հասել Բուլղարիայի դրոշի տակ հանդես եկող Էդմոնդ Նազարյանի նկատմամբ՝ հաղթելով ժամանակից շուտ։

Հայաստանի թիմի մյուս երկու մասնակիցները կպայքարեն բրոնզե պարգևների համար։ 87 կգ քաշային կարգում Գևորգ Թադևոսյանը 1-10 հաշվով զիջել է իրանցի մարզիկին, իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 0-4 հաշվով պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցչին։ Երկու ըմբիշներն էլ վաղը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր՝ երրորդ տեղի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում