Վերադառնում է «Իմնեմնիմի»-ն․ վերացվել է Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը
Կարդացեք նաև
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ իրենց նկատմամբ սահմանված վարչական հսկողությունը վերացվել է, ինչը նշանակում է, որ նրանք վերսկսում են հաղորդման հեռարձակումը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էին 2024 թվականի մարտին՝ փոդքասթի թողարկումներից մեկի ընթացքում հնչած արտահայտությունների պատճառով։ Իրավապահ մարմինները նրանց մեղադրանք էին առաջադրել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով (ՀՀ ՔՐՕՐ 297-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Քրեական հետապնդման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հացադուլ էր հայտարարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ դատարանի որոշումն ու կալանքի երկարաձգումը որակելով ապօրինի և քաղաքականապես մոտիվացված։ Հացադուլը դադարեցվել էր առողջական վիճակի կտրուկ վատթարացման և բժիշկների հորդորով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում