Արցախի մշակույթի գործակալության բողոքի հայտարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

Արցախի մշակույթի գործակալության բողոքի հայտարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը հանդես է եկել բողոքի պաշտոնական հայտարարությամբ՝ խոր վրդովմունք և մտահոգություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջյոթի Հոսագրահարի՝ Երևանում արած հայտարարության կապակցությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել էր, թե տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման, վնասման կամ դրանց ինքնության խեղաթյուրման դեպքերի մասին։

Գործակալությունն ընդգծում է, որ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ ահազանգերն ու լուսանկարչական ու արբանյակային փաստագրական նյութերը վաղուց ներկայացվում են հետազոտողների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ համաշխարհային ժառանգության պաշտպանության համար պատասխանատու կառույցի ներկայացուցչի նման անտեղյակությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Կազմակերպությունը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել առկա փաստերը, ապահովել Արցախի հուշարձանների վիճակի անկախ միջազգային մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու համար համամարդկային արժեք ունեցող հայկական եկեղեցիների հետագա ոչնչացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում