«Ծրագրված ապատեղեկատվական արշավ»․ Անկարան կտրականապես հերքում է Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները

«Ծրագրված ապատեղեկատվական արշավ»․ Անկարան կտրականապես հերքում է Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները

Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM) հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ կտրականապես հերքելով Իսրայելի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե Անկարան միջամտել է Իսրայելի խորհրդարանական ընտրություններին։

«Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ թուրքական գերատեսչությունում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները որակել են որպես կանխամտածված ապատեղեկատվական արշավ, որի նպատակն է հանրային կարծիքի մանիպուլացումն ու ուշադրությունը Թել Ավիվի ներքաղաքական ճգնաժամից շեղելը։

Հիշեցնենք, որ Իսրայելի Քնեսեթի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին՝ արձանագրելով 1999 թվականից ի վեր ընտրողների ամենաբարձր մասնակցությունը (77,7%): Քվեաթերթիկների 97,3 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կոալիցիան ստանում է 120 մանդատից միայն 53-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում