6,3 մլրդ դոլարի հաքերային հարձակումից հետո Binance-ը փոխհատուցել է կորուստների 90%-ը
Կարդացեք նաև
Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան՝ Binance-ը, հայտնել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով հափշտակված շուրջ 6,3 մլրդ դոլարի ակտիվների 90 տոկոսը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ընկերությունը պարտավորվել է ամբողջությամբ ծածկել կորուստները սեփական միջոցներով՝ դրա համար հատկացնելով ավելի քան 6,34 մլրդ դոլար։ Մնացած 10 տոկոսի համալրումը կարող է ավելի երկար տևել՝ անհրաժեշտ ծավալի ակտիվներ ձեռք բերելու պատճառով։
Binance-ի փոխանցմամբ՝ բիթքոինի, էթերիումի, Tether-ի և ևս յոթ տարածված կրիպտոակտիվների պահուստներն արդեն համալրվել են։ Բորսան նախատեսում է միջոցների դուրսբերումը վերսկսել նոյեմբերի 1-ին՝ վերջնական մանրամասները հայտնելով առանձին։
Ըստ BBC-ի՝ հարձակումը կարող է լինել կրիպտոարժույթների ոլորտում մինչ այժմ արձանագրված ամենախոշոր գողությունը։ Նախնական քննությունը մատնանշել է ինժեներից մեկի համակարգչի կոտրումը, սակայն հետագայում հայտնաբերվել են նաև ներթափանցման այլ կետեր։
Ընկերությունը հայտնել է, որ գործընկերների և իրավապահների հետ աշխատանքի արդյունքում սառեցվել է գողացված ակտիվներից շուրջ 3 մլրդ դոլարը։ Հետաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում