Խոշոր հրդեհ Թբիլիսիում․ «Կայարանամերձ հրապարակ» մետրոյի մոտ գտնվող հետիոտնային կամրջի վրա բռնկված կրակը մեկուսացվել է
Կարդացեք նաև
Թբիլիսիի «Կայարանամերձ հրապարակ» մետրոյի հարակից տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել հետիոտնային կամրջի հատվածում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ կրակի տարածումը հաջողվել է մեկուսացնել։
Ինչպես հայտնում են պատասխանատու գերատեսչություններից, դեպքի վայրում աշխատանքները շարունակում են հրշեջ-փրկարարական շուրջ 10 մարտական հաշվարկներ, որոնք իրականացնում են կոնստրուկցիաների հովացման և հրդեհի վերջնական մարման աշխատանքներ։
Պատահարի հետևանքով տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են, իսկ հրդեհի առաջացման բուն պատճառները դեռևս անհայտ են և ենթակա են մասնագիտական փորձաքննության։
Միջադեպի պատճառով Վրաստանի մայրաքաղաքի ամենախոշոր և ծանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկում ժամանակավորապես երթևեկության և հետիոտների շարժի լուրջ խափանումներ են արձանագրվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում