Ղազախստանում ձերբակալվել է էքստրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձ

Ղազախստանում ձերբակալվել է էքստրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձ

Ղազախստանի Ատիրաու քաղաքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են էքստրեմիստական խումբ ստեղծելու, այն ղեկավարելու և դրա գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության և կրոնական թշնամանք հարուցելու մեջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն։

Բոլոր 10 անձինք ձերբակալվել են միաժամանակ՝ հոկտեմբերի 30-ին, դատախազության մարմինների համակարգմամբ՝ նախաքննության շրջանակներում։ Քննության վարկածով՝ խմբի անդամները նպատակ են ունեցել բռնի ուժով փոխել սահմանադրական կարգի հիմքերը Ղազախստանի արևմտյան տարածաշրջանում։ Խուզարկությունների ընթացքում ֆիգուրանտների բնակության վայրերում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, թմրանյութեր, կրոնական ատրիբուտներ, գրականություն և այլ իրեղեն ապացույցներ։ Բացի այդ, խափանվել է խմբի մասնակիցների կողմից երեխաների և դեռահասների համար ստեղծված 3 ընդհատակյա ուսումնական կենտրոնների գործունեությունը։ Ղազախստանի ԱԱԿ-ում նաև հայտնել են, որ ֆիգուրանտներից ոմանք նախկինում դատապարտված են եղել ահաբեկչական և հասարակ քրեական հանցագործություններ կատարելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում