Արտենիում բնակիչների ուժերով վերականգնվել և տեղադրվել է Զորավար Անդրանիկի մեծադիր նկարը
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում տեղի բնակիչների նախաձեռնությամբ վերականգնվել և տեղադրվել է Զորավար Անդրանիկի մեծադիր քարանկարը։ «SHAMSHYAN.com»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքից հատուկ քարերով ստեղծված նկարի ապամոնտաժումից հետո համայնքի բնակչությունը միահամուռ որոշում էր կայացրել այն տեղադրել Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ մշակույթի տան պատին։
Մի քանի օր շարունակ վնասված նկարը մասնագիտորեն մշակելուց և վերականգնելուց հետո, նոյեմբերի 2-ին այն արդեն ամրացվել է մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ խորհրդային տարիներին գտնվում էր Վլադիմիր Լենինի պատկերը։ Բացի այդ, տեղադրված նկարի հարևանությամբ ընթանում են արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենիի լեգենդար հերոսների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր-հուշակոթողի կառուցման աշխատանքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում