Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շնորհավորական խոսքը հնչել է այն պահին, երբ Թուրքիայի առաջնորդի պաշտոնական օդանավը, գտնվելով Ադրբեջանի օդային տարածքում, ուղևորվում էր Հարավային Կորեա։

Իր ուղերձում Էրդողանը վստահություն է հայտնել, որ Անկարայի և Բաքվի միջև առկա եղբայրական հարաբերություններն ու բազմոլորտ համագործակցությունը կշարունակեն հետևողականորեն ամրապնդվել և զարգանալ նաև ապագայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում