Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնեց, թե բացահայտել է Երեւանի քաղաքապետանի ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ կաշառք տալու եւ ստանալու դեպքեր, 10 անձ ձերբակալվել է։ Կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը 100-5000 դոլար գումարի մասին է։ Մեր տեղեկություններով, այս ձերբակալությունները բուռն վրդովմունք են առաջացրել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ստորին էշելոններում:
Այստեղ վրդովված են, որ քաղաքապետարանի ամենաբարձր օղակներում հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ են վերցնում շինթույլտվությունների, ավարտական ակտերի եւ տարբեր այլ գործարքների համար, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր ձկների հետեւից։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում