ՔՊ-ն ցանկանում է «գլխատել» ընդդիմադիր խմբակցություններին․ Սերժ Սարգսյան

ՔՊ-ն ցանկանում է «գլխատել» ընդդիմադիր խմբակցություններին․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունները փորձում են թուլացնել ընդդիմադիր ուժերին՝ իրենց սահմանադրական օրինագիծն անցկացնելու նպատակով։

«ՔՊ-ն ուզում է գլխատել խմբակցություններին, որ անցկացնի իր սահմանադրական օրինագիծը»,– դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորման նախաձեռնությանը՝ ՀՀ երրորդ նախագահը դրական է գնահատել այդ գործընթացը։

«Տեսնենք՝ ինչպես կընթանա, կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ է»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին՝ ներկայացնելով այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պատրաստվում են շարունակել իրենց պայքարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում