Ալիևի ցուցադրական քայլը և ԱԱԾ մեկուսարանում հայտնված Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյանի գրառումը
09/11/2026 13:55
Կարդացեք նաև
Նոյեմբերի 9-ի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում ցուցադրաբար «բացել» է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված հիվանդանոցը։ Այս մասին սոցիալական ցանցերում կատարված գրառման մեջ նշել է Նարեկ Կարապետյանը՝ ուշադրություն հրավիրելով տեղի ունեցող զարգացումների խորհրդանշական համընկնումներին։
«Նոյեմբերի 9-ի նախօրեին Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում: Տարօրինակ զուգադիպությամբ Կարապետյանը այս օրը ԱԱԾ մեկուսարանում է, նույն Ալիևի պարտադրած Սահմանադրությանը դեմ գնալու համար»,- նշված է գրառման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում