Արարատ Միրզոյանը Տալլինում մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառմանը

Արարատ Միրզոյանը Տալլինում մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառմանը

Նոյեմբերի 9-ին Տալլինում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները։

Իր ելույթում նախարար Միրզոյանն անդրադարձել է երկու երկրների միջև առկա պատմական ու արժեքային կապերին, ընդգծել ժողովրդավարության, անկախության և ինքնիշխանության սկզբունքների կարևորությունը։ Նա նաև հիշատակել է երկկողմ պատմական առնչությունները՝ մասնավորապես նշելով 19-րդ դարում Տարտուի համալսարանում հայ ուսանողների գործունեությունը և Վահան Տերյանի «Էստոնական երգ» ստեղծագործությունը։

Անդրադառնալով դիվանագիտական հարաբերություններին՝ Միրզոյանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում