ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է 66 տարեկան հասակում
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել 66 տարեկան հասակում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ առանց մահվան անմիջական պատճառը նշելու։
Ռուսական դիվանագիտական գերատեսչությունում ընդգծել են, որ Դարչիևը եղել է «վաստակաշատ դիվանագետ, փորձառու ղեկավար, բարի ընկեր ու դաստիարակ»։ Նախարարությունը խորին ցավակցություններ է հայտնել հանգուցյալի հարազատներին և մտերիմներին։
Ալեքսանդր Դարչիևը երկար տարիներ աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, իսկ 2025 թվականի սկզբին՝ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, փոխարինել էր Անատոլի Անտոնովին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում։ Մինչ այդ նա ղեկավարել էր Կանադայում ՌԴ դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաև աշխատել Վաշինգտոնում։ Վլադիմիր Պուտինի կողմից նշանակված փորձառու դիվանագետը հայտնի էր Արևմուտքի հասցեին հնչեցրած իր կոշտ քննադատություններով։
Նրա մահվան լուրը ստացվել է մի ժամանակահատվածում, երբ Մոսկվան և Վաշինգտոնը ջանքեր են գործադրում կարգավորելու հարաբերությունները, որոնք կտրուկ վատթարացել էին 2022 թվականից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում