Վալենտինա Մատվիենկոն պնդում է, որ Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից անհիմն են
12/11/2026 15:08
Կարդացեք նաև
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Interfax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող երևանյան դժգոհություններն անհիմն են։
Ըստ ռուս բարձրաստիճան պաշտոնյանի՝ հայ-ադրբեջանական բախումների ժամանակ կազմակերպությանն ուղղված մեղադրանքները Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ են, մինչդեռ կառույցը գործել է բացառապես կանոնադրական նորմերին համապատասխան։
Մատվիենկոն նշել է, որ ՀԱՊԿ-ում մնալը կամ դրանից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն միաժամանակ զգուշացրել է, որ անդամակցության դադարեցման պարագայում երկիրը «շատ բան կկորցնի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում