Եվրոպական ինտեգրում՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի. ինչի շուրջ են ընթանում Փաշինյանի մոսկովյան այցի նախապատրաստությունները

Եվրոպական ինտեգրում՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի. ինչի շուրջ են ընթանում Փաշինյանի մոսկովյան այցի նախապատրաստությունները

Ռուսաստանը նախապատրաստվում է  Նիկոլ Փաշինյանի այցին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ ժամկետների ու օրակարգի մասին մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին Մոսկվա էր հրավիրել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ Կրեմլում նշել էին, որ գալիք բանակցությունների առանցքային թեմաներից մեկը լինելու է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության համատեքստում։

Այցի նախապատրաստությունները ծավալվում են հայ-ռուսական օրակարգում կուտակված մի շարք չլուծված հարցերի և Երևանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացն առաջ մղելու մասին հնչող հայտարարությունների պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում