Զորակցություն մարտահրավերների պայմաններում. ֆինն հոգևորականների այցը Մայր Աթոռ
Կարդացեք նաև
Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու Միկկելիի թեմի առաջնորդ Մարի եպիսկոպոս Պարկկինենի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել երկու Եկեղեցիների միջև ձևավորված կապերին և շնորհակալություն հայտնել առկա մարտահրավերների պայմաններում Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության համար։ Հայոց Հայրապետն ընդգծել է Եկեղեցիների համագործակցության կարևորությունը՝ քրիստոնեական արժեքների ամրապնդման, ինչպես նաև աշխարհում խաղաղության ու համերաշխության հաստատման ուղղությամբ։
Իր հերթին Մարի եպիսկոպոս Պարկկինենը Հայոց Հովվապետին է փոխանցել Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Տապիո արքեպիսկոպոս Լուոմայի եղբայրական ողջույնները։ Եպիսկոպոս Պարկկինենը նշել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայոց Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին, և շեշտել միջեկեղեցական երկխոսության խորացման, փոխադարձ զորակցության ու ավետարանական ճշմարտությունների միասնական վկայության անհրաժեշտությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում