«Պայմանավորված ղեկավար չեմ աշխատի». Դավիթ Համբարձումյան

«Պայմանավորված ղեկավար չեմ աշխատի». Դավիթ Համբարձումյան

Մասիսի համայնքապետի ընտրություններում «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամիսներ առաջ իշխանություններից առաջարկ է ստացել քննարկելու առաջիկա ընտրությունների հետագան, սակայն սկզբունքորեն մերժել է այն։ «Ես երբեք պայմանավորված համայնքի ղեկավար չեմ աշխատի, ի՞նչ է նշանակում պայմանավորվել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ որոշում կայացնողը մասիսցին է և վստահ է իրենց հաղթանակի հարցում։

Համբարձումյանի փոխանցմամբ՝ առաջարկը հնչել էր դեռ ամիսներ առաջ՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, որին ինքն անմիջապես բացասական պատասխան է տվել։ Թեկնածուն վստահեցրել է, որ դեկտեմբերի 13-ին մասիսցիներն իրենց խոսքը կասեն․ «Իմ դեմքով թե առանց ինձ՝ դեկտեմբերի 13-ին բոլորը կհամոզվեն, թե մասիսցին ինչ է ուզում»։

Զուգահեռաբար Վճռաբեկ դատարանը հրապարակելու է Համբարձումյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանական կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքը։ Ըստ փաստաբանների՝ բողոքները վարույթ են ընդունվել հոկտեմբերի 19-ին և քննվել «ռեակտիվ արագությամբ», ինչը մտահոգիչ է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ որոշման հրապարակման պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում