Երևանի վարչական շրջաններում նոր պաշտոնանկություններ են արձանագրվել

Երևանի վարչական շրջաններում նոր պաշտոնանկություններ են արձանագրվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը ազատվել են իրենց պաշտոններից։ Այս մասին իր աղբյուրներին հղումով հայտնել է ArmLur.am-ը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կադրային փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվի, և քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադիր է շարունակել պաշտոնանկությունների շարքը։ Ազատման կոնկրետ պատճառների վերաբերյալ լրացուցիչ մանրամասները դեռ չեն հստակեցվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում