Բաթումյան բախումներից հետո դեսպանին կանչել են ԱԳՆ

Բաթումյան բախումներից հետո դեսպանին կանչել են ԱԳՆ

Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումում «Բեշիքթաշ» և իսրայելական «Հապոել» ֆուտբոլային ակումբների միջև Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ գրանցված միջադեպի պատճառով։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

Վրաստանի Բաթում քաղաքում «Բեշիքթաշի» և Բեեր Շևայի «Հապոելի» հանդիպման ընթացքում թուրքական ակումբի երկրպագուների և տեղի ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Իրավապահների հետ բախման հետևանքով երեք ոստիկան վիրավորվել է, 16 մարդ ձերբակալվել է, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում