«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»՝ Դավիթ Համբարձումյանի գործով դատական որոշման մասին

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»՝ Դավիթ Համբարձումյանի գործով դատական որոշման մասին

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» կառույցը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատական որոշմանը։

Նախաձեռնությունը դատական ակտը գնահատել է իրավակիրառ պրակտիկայի, ընտրական գործընթացների և սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Հայտարարություն. Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին կայացված որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն՝ նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում։ Միևնույն ժամանակ, քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։ Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։ Հավանական ենք համարում, որ այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը։»

Հետևեք մեզ նաև Telegram-ում