Զուրաբյան. «Մանկապարտեզի դաստիարակի» զառանցանքը եթերում

Զուրաբյան. «Մանկապարտեզի դաստիարակի» զառանցանքը եթերում

Զուրաբյան. «Մանկապարտեզի դաստիարակի» զառանցանքը եթերումին թշնամին, ինչպես և բոլոր բռնապետների մոտ, ընդդիմությունն ա։

3. ՊԱՐԻՍՊԸ։ «Ադրբեջանին վստահել պետք չի, պետք է միաժամանակ կառուցել պարիսպ և վստահություն»։ Բայց մոռացավ ասել, որ երկու տարվա մեջ կառուցել ենք ընդամենը Կիրանցի պարսպի չափ վստահություն։

4. ՎՐԱԵՐԹԸ։ «Անընդհատ ենթարկվում ենք վրաերթի, կարո՞ղ ա՝ մենք երթևեկելի մասում ենք կանգնած»։ Խոսքը մեզ պատուհասած աղետների մասին էր։ Մոռացավ ավելացնել, որ բոլոր վրաերթները տեղի են ունեցել իր կառավարման օրոք, ինչից կարող ենք եզրակացնել, որ նա է մեզ հանել երթևեկելի մաս։

5. ԴԻՐՔԸ։ Անընդհատ խոսում էր, որ պետք է ունենալ ոչ թե քաղաքականություն, այլ ԴԻՐՔ կամ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄ, որը կապահովի մեր անվտանգությունը։ Լավ չբացատրեց, բայց ոնց որ թե խոսում էր էն պոզայի մասին, որով դիրքավորվում է Ալիևի առաջ։

6. ԿԱԴԱՍՏՐԻ ԹՈՒՂԹԸ։ Ասաց, որ տեղի է ունենալու 1000-ամյա իրադարձություն՝ Ալիևի ձեռքից ստանալու ենք կադաստրի թուղթ։ Ոնց որ թե նախորդ կետի թղթաբանության մասին էր խոսքը։

7. ՀԴՄ ԿՏՐՈՆԸ։ Պարզաբանեց, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը ՀԴՄ-ի կտրոնն է։ Պետական բյուջեն իր սեփական բարեկեցության գլխավոր աղբյուր դարձրած մարդու համար շատ բնական դիտարկում էր։

8. ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ։ Բացահայտեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հարցրել ա Պուտինին՝ «Կարո՞ղ ա՝ պրոբլեմը ես եմ», և, մանկապարտեզի սաննե՛ր, բռնվե՛ք, ստացել ա բացասական պատասխան։ Փաստորեն, Պուտինի դրածոն ա։ Չգիտեինք։

9. ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Ասեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության 50 տոկոսն ալիևյան ա, 50 տոկոսը՝ փաշինյանական։ Ասեմ, որ ընդդիմությունը խնդիր ունի հենց փաշինյանական մասի հետ։

10. ԿԱՊԻՏԱԼԸ։ Ասեց, որ խաղաղության տակ դնում ա իր ամբողջ քաղաքական կապիտալը։ Չասեց, որ այս կապիտալն արդեն վաղուց հավասարված է զրոյի։

11. ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ։ Բացատրեց, որ մեր բոլոր հաղթանակները ձեռք են բերվել ինքնիշխանության հաշվին։ Հետևաբար ստացվեց՝ ինչքան շատ ենք պարտվում ու հայրենիք կորցնում, էնքան մեր ինքնիշխանությունն աճում է։

12. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓՐԿԱԳԻՆԸ։ Բացատրեց, որ ընդդիմության առաջնորդների բանտարկումը քաղաքական պայքարի հավասարությունն ապահովելու համար է։ Ասաց՝ «Տվեք ինձ 200 միլիոն դոլար, հյուրանոցներ, ունեցվածք, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը և…»։ Նախադասությունը չշարունակեց, բայց հասկացվեց, որ այդ դեպքում ընդդիմադիրներին կազատի։

13. ԵՄ-Ի ՀԱՐՑԸ։ Բացատրեց, որ ոչ թե Հայաստանն է ԵՄ գնում, այլ ԵՄ-ն է գալիս Հայաստան։

Եթե համարում եք, որ այս գրառումը մի քիչ ջրիկ է և անլուրջ, ասեմ, որ ջրիկ և անլուրջ կլիներ հանրային եթերում հնչած այս զառանցանքին այլ կերպ վերաբերվելը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում