Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս Բիլ քաղաքում անցկացվող օփենում
25/07/2012 13:31
Նմանատիպ
Հայ շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ տարբեր միջազգային մրցաշարերում:
Ինչպես հաղորդում է «Armchess.am»-ը, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենի երկրորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Միշո Ցեբալոյին (Խորվաթիա): Մելքումյանը վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Մարտին Կրամերի հետ (Գերմանիա) եւ այժմ ունի 1,5 միավոր:
Հրանտ Մելքումյանը Բիլի փառատոնի շրջանակներում անցկացված Շախմատ960-ի (Ֆիշերի շախմատ) մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ նվաճեց 3-րդ մրցանակը: 6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Միխայիլ Ռոյզը (Իսրայել): Սերգեյ Մովսիսյանը “Ֆիշերի շախմատի” մրցաշարին չէր մասնակցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում