Ինչու՞ ամեն բանից հասկացող ԲՀԿ-ականները ոչինչ չեն ասում գազի թանկացման մասին
Նմանատիպ
Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Այսօր լցակայանների գազի թանկացման դեմ կրկին բողոքի ակցիա են անում երթուղայինների վարորդները, որոնք փակել էին Գայի պողոտան, սակայն հետո բացեցին (սակայն ակցիան չէին դադարեցրել)։ Մարդիկ ուղղակի չեն կարողանում աշխատել գազալցակայանների նոր գնային քաղաքականության ներքո։
Վարորդների մոտ են եկել ոստիկաններ ու քաղաքապետարանի աշխատակիցներ ու ինչն ա հատկանշական, ուրիշ ժամանակ նույնիսկ ամենատխմար ու մարգինալ պահանջներով ակցիաներին միացող ոչ մի ԲՀԿ-ական այսօր չի ներկայացել։
Երևում ա վերջիվերջո այդքան էլ աներես չեն ԲՀԿ-ում ու հասկանում են, որ ցինիզմի գագաթնակետը կլինի էս թեմայով ներկայանալ ու պոպուլիզմ անել, երբ հենց իրենց հետ կապ ունեցողղ լցակայաններից է այդ թանկացում ը սկսել ու ամենաշատը հենց դրանցում է թանկացել։
Մյուս կողմից, հետաքրքիր է, ինչո՞ւ գոնե ֆեյսբուքում, այլ պարագայում ամեն ինչից ու ամեն բանից հստակ հաասկացող բարգավաճականներից մի հատ ձեն-ծպտուն դուրս չի գալիս այս թեմաայով, թե՞ իրենք ի վերջո կողմ են գազի թանկացմանը։
Ալո՜, պարոնայք, բա դե խոսացեք, ինչո՞ւ եք լռում։ Ուրիշ թեմաների ժամանակ դուք ու ձեր ֆեյքերը օր ու արև չեք տալիս արտահայտվողներին։
Աղբյուրը` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1594789460751608&id=100006617070037&pnref=story
Հետևեք մեզ նաև Telegram-ում