Ի՞նչ էր եղել մեր անկախությանը, որ որոշեցինք Եվրասիական մտնել
Նմանատիպ
Գայանե Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Մոտ 25 տարի լավ-վատ՝ կայացած պետություն էինք, մեզ հետ հաշվի էին նստում, ինքնուրույն բանակցություններ էինք վարում տարբեր երկրների հետ, ազգային դրամ ստեղծեցինք, ազգային բանակը կազմավորվեց, հիմա ի՞նչ մի որոշեցին անպայման Եվրասիական միություն մտնել, որի մեջ անգամ քաղաքակրթությունից մեզնից շատ հեռու տաջիկները չեն մտնում / թեպետ նրանցից հազարավորներն էլ , հայերի նման Ռուսաստանում «խոպան» են անում /: «Ուզբեկների պարտքը զիջեց Ռուսաստանը, Հայաստանի պարտքի տեղ գործարաններն է վերցնում, դա է՞ «եղբայրությունը»,-նկատում է վանաձորցիներից մեկը:Եթե պետք է անկախությունից 24 տարի հետո նորից Ռուսաստանի «թեւի» տակ ծվարեինք, էլ ինչու՞ ժողովրդին անցկացրին 24 տարվա նվաստացումների ու զրկանքների միջով: Եվ սա՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի տնտեսությունն էլ «մի հալի չէ», ու այնտեղ էլ գնաճ է ու տարադրամի կուրսի կտրուկ բարձրացում: Այսօր Ժիրինովսկին առաջարկել է իրենց երկրի կառավարության հրաժարականը ՝ նման պայմաններում, իսկ ի՞նչ է լինելու Հայաստանում: Ու վատը ոչ միայն այն է, որ դեռ Եվրասիական չմտած ՝եվրոպական ապրանքների գները բարձրացել են, այլեւ՝ այն, որ հիմա Ռուսաստանում ինչ ապրանք թանկանա, նույնն էլ Հայաստանում է թանկանալու ու թանկանում է. ապրանքների գներն աճում են ժամ առ ժամ ՝ դոլարի ու եվրոյի կուրսին «համահունչ»:
Աղբյուրը` https://www.facebook.com/ghovsepyan1/posts/696310703800028?fref=nf
Հետևեք մեզ նաև Telegram-ում