Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջոն Հեֆֆերնը

Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջոն Հեֆֆերնը

18 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Երեկ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:

Նրանք քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:

Հովհաննիսյանը երախտագիտության բարեմաղթանք ուղղեց Հեֆֆերնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում