Լևոն Տեր-Պետրոսյանը փոխում է ներքաղաքական դասավորությունը
Նմանատիպ
Վահագն Սարոյանը ֆեսյբուքի իր էջում գրել է.
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել բաց նամակով, հրապարակավ առաջարկելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպել, դեմ առ դեմ մտքերի փոխանակում անել Ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ հռչակագրի կապակցությամբ:
Ինչևէ մի կողմ թողնելով այս առաջարկի դրական ու բացասական կողմերը, կենտրոնանանք մի հանգամանքի վրա, որը նշված էր առաջին նախագահի բաց նամակում: Ի՞նչ է ասում նա:
Տեր-Պետրոսյանն առաջարկում է հանդիպում, հանուն գործի շահի: Ինչն էլ արդյունավետ դարձնելու համար արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին և թվարկում է այդ հանձջնաժողովի կազմը, որը կարող է համալրվել:
Շատ հետաքրքիր է այդ անձանց ընտրության չափանիշները: Ինչո՞ւ, օրինակ, այդ ցանկում չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց կա Ալիկ Արզումանյանը, կամ ինչպե՞ս եք ապահովելու Վանո Սիրադեղյանի ներկայությունը: Եթե Բաբկեն Արարքցյանն ու Արա Սահակյանը կան, ինչո՞ւ չկան օրինակ Հրանտ Մարգարյանը, Կիրո Մանոյանը, Արթուր Բաղդասարյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արման Նավասարդյանը և այլոք…
Հետաքրքիր է ի՞նչ չափանիշներով են ընտրվել առաջին նախագահի նշած անհատները:
Պետք է հիշեցնենք, որ գոյություն ունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով: Իսկ ի՞նչ պետք է քննարկեն նախագահները (եթե կայանա հանդիպում), որի ընթացքում կայացրած որոշումները չի կարող կյանքի կոչել ներկայիս հանձնաժողովը:
Ինչևէ` առաջին նախագահի այս քայլը մեկ բառով կարող ենք կոչել մասնակցային հայտ, որն իհարկե հայացքից ողջունելի է և գնահատելի: Մյուս կողմից Տեր-Պետրոսյանի այս քայլով նաև փոխվում է ներքաղաքական դասավորությունը:
Ինչևէ` սպասենք դեպքերի հաջորդ հետաքրքիր զարգացումներին