Պարաօլիմպիկ խաղերում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի
Նմանատիպ
Լոնդոնի Պարաoլիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ՝ Լոնդոնում կայանալիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն ծանրամարտուհի Գրետա Վարդանյանը եւ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը:
Գրետա Վարդանյանն արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը ներկայացնում է Պարալիմպիկ խաղերին. այս անգամ Վարդանյանն օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել’ մասնակցելով Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած միջազգային մրցաշարին: Մարգարիտա Հովակիմյանն առաջին անգամ է մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Հայ լողորդուհին լոնդոնյան խաղերի մասնակցության իրավունքը վաստակել է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած լողի միջազգային մրցաշարերին մասնակցելուց հետո:
Այս տարի Լոնդոնում կայանալիք Պարաօլիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Խաղերը կավարտվեն սեպտեմբերի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում