Ազար. «Չելսին» պետք է մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին կամ եզրափակչին
02/03/2015 21:11
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշպան Էդեն Ազարն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում տոնած չեմպիոնությունից հետո («Չելսի»-«Տոտենհեմ»` 2:0) հույս է հայտնել, որ իր թիմը կկարողանա հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ այս մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Չելսին» և «Պարի Սեն Ժերմենը» ոչ-ոքի (1:1) խաղացին, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է հաջորդ շաբաթ:
-«Չելսին» պետք է տիտղոսներ նվաճի և մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին կամ եզրափակչին: Մենք գիտենք, որ դա բարդ է, քանի որ Չեմպիոնների լիգայում շատ են ուժեղ թիմերը: «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջին հանդիպումը մեզ համար հաջող ընթացավ, բայց դիմակայությունը դեռ ավարտված չէ, մեզ հաղթանակ է անհրաժեշտ,-Ազարի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում