Թույլ չտալ, որ հակառակորդը հաբրգի.Այսօր Սամվել Բաբայանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Թույլ չտալ, որ հակառակորդը հաբրգի.Այսօր Սամվել Բաբայանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1965թ.-ին՝ Ստեփանակերտում:     

1972-1982 թթ Ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։   

1983-1985 թթ Ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումներում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։   

1988 թ. մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։   

1989-1991 թթ. Եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, հանդիսացել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։   

1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառով, ԽՍՀՄ ՆԶ (Ներքին Զորքեր) հրամանով ձեռբակալվում և 6 ամիսից շատ պահվում Բաքվի բանտերից մեկում։  

1992-1993 թթ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։   

1992-1994 թթ մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։   

1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։   

1992թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։   

1992թ. օգոստոսից մինչև 1993 թ. ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 

1993 թ. ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 

 1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։   

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), ԼՂՀ “Ոսկե Արծիվ” շքանշանակիր։   

1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։   

1992-1995 թթ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։   

1995-1999թթ.եղել է կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։   

2000-2004թթ. ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց ներում է շնորհվել։   

2004-2005թթ ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։   

2005 թ. հիմնադրում է «Դաշինք»կուսակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում