Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կ. Թումանյանը հարցերին բանավոր պատասխանելու ժամանակ չունի

Երկրում տեղի ունեցող ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում թեկնածուներն օգտագործում են լրատվական միջոցները, հանդիպումները եւ հաղորդակցման այլ մեթոդներ՝ ընտրողներին իրենց նախընտրական ծրագրերին ծանոթացնելու, իրենց խոսքը քաղաքացուն հասցնելու համար: Ըստ էության, նախընտրական ժամանակահատվածը հենց դրա համար է: Լրատվամիջոցները հենց այս ժամանակահատվածում են առավելագույն հարցեր ուղղում թեկնածուներին, որպեսզի նրանց տեսակետները տարբեր հարցերի շուրջ հասանելի դառնան ընտրողներին, իսկ վերջիններս էլ հիմնվելով ստացած տեղեկատվության վրա՝ կատարեն իրենց ընտրությունը: Այսպիսով, ընտրություններից առաջ թեկնածուների հիմնական գործը պետք է որ լինի լրագրողների հարցերին պատասխանելը:

Times.am լրատվական կայքը փորձեց մի քանի հարցերով դիմել Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանին, սակայն պարզվեց, որ պարոն Թումանյանը մեր լրագրողի հարցերին պատասխանելու ժամանակ չունի: Նա առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր եւ սպասել պատասխանի: Դե ինչ, Times.am-ը գրավոր հարցերով դիմել է պարոն Թումանյանին ու անհամբեր սպասում է պատասխաններին: Դրանք հրապարակվեն Times.am լրատվական կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում