Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հակահայկական սադրիչ հայտարարություն է արել

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հակահայկական սադրիչ հայտարարություն է արել

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հանդես է եկել հերթական հակահայկական սադրիչ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Փաշազադեն հայտարարել է, թե Ադրբեջանում որոշ կրոնական ծայրահեղական ուժեր են գործում, որոնց հետքերը, իբր, տանում են Հայաստան:

«Նրանք Ադրբեջան են ժամանում տարբեր դիմակի տակ, այդ թվում` որպես թաքվիրականներ (իսլամի աղանդ)»,- ասել է նա: Հակահայկական սադրանքով Փաշազադեն հերթական անգամ մոլորեցրել է սեփական ժողովրդին այն բանում, որ իբր, Հայաստանում իսլամական աղանդներ են գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում