Ուշադրություն. «24/04» համաշխարհային նվագախմբի համերգի տեղն ու ժամը փոխվել են

Ուշադրություն. «24/04» համաշխարհային նվագախմբի համերգի տեղն ու ժամը փոխվել են

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ «24/04» նվագախմբի համերգը եղանակի պատճառով Հանրապետության հրապարակից տեղափոխվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոն։ Համերգի սկիզբը՝ 21.00։ Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում  այսօր Հանրապետության հրապարակում 20:15-22:00-ը  նախատեսված էր Համաշխարհային 24/04 սիմֆոնիկ նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում