«Ժողովուրդ». Ս. Սարգսյանը փորձում է ամեն գնով քաղաքական մահից փրկել ՕԵԿ-ին

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, իշխանական կուլիսներում քննարկվում է մի սցենար, համաձայն որի’ առաջիկայում ՕԵԿ-ին պետք է օգնել վերակազմավորվելիս. այս կուսակցությանը ոչ մի կերպ չի հաջողվում անդամներ հավաքել, հիմա անհրաժեշտ է կողմնակի միջամտություն: Ի դեպ, ժամանակին մամուլում շատ գրվեց այն մասին, որ ՕԵԿ-ը ստեղծել է Սերժ Սարգսյանը’ ՀՀ պաշտպանության նախարար աշխատած տարիներին: Հիմա Ս. Սարգսյանը փորձում է ամեն գնով քաղաքական մահից փրկել այդ կուսակցությանը: Ըստ իշխանական կուլիսներում քննարկվող սցենարի’ առաջիկայում ՕԵԿ-ին պետք է անդամագրվեն տարբեր երիտասարդական կազմակերպություններ, մանր-մունր կուսակցություններ’ տպավորություն ստեղծելով թե ՕԵԿ-ը գնալով հզորանում է: Բայց ծրագիրը դեռ «միս ու արյուն» չի ստացել: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքել է այդ լուրերը’ հավելելով, որ իրենք դրա կարիքը չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում