«Հրապարակ». ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի առեղծվածը

«Հրապարակ». ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի առեղծվածը

Առաջիկա օրերին հայտնի կդառնա ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի անունը։ «Հրապարակի» տեղեկություններով, ԵԽԽՎ պաշտոնական կայքում առաջիկա օրերին կհրապարակվի ՄԻԵԴ հանձնաժողովի հաշվետվությունը, որից պարզ կդառնա, թե ինչպես է անցել նիստը, և հանձնաժողովը 3 թեկնածուներից ում է հավանություն տվել, եթե իհարկե տվել է։ ՄԻԵԴ դատավորների ընտրության նիստը կայացել է հունիսի 9-10-ին, նախորդ նիստը կայացել էր մայիսի 31-ին, իսկ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հաշվետվությունը հրապարակվել է ապրիլի 10-ից։

«Շատ զարմանալի և տարօրինակ է, թե ինչպես թափանցիկության և հրապարակայնության ջատագով ՄԻԵԴ դատավորների մրցույթում գաղտնի են պահվում նման տեղեկությունները։ Հայաստանում անցկացված մրցույթի մասին տեղեկություններ, ճշտելն իսկական փորձություն է, հնարավոր ու անհնար բոլոր օղակներն այդ մասին լռում են՝ գաղտնի է, չգիտենք, չի թույլատրվում ասել։ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ինքնությունը դարձել է իսկական առեղծված։ Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ներպետական մրցույթում անցնի ՄԻՊ Արմեն Հարությունյանը, ում ցանկանում են տեսնել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր։ Նման գաղտնիությունից քիչ է մնում մտածել, որ Արմեն Հարությունյանը չի անցել մրցույթը, այդ պատճառով էլ լռում են։ Թեև չի բացառվում, որ բոլոր թեկնածուներն էլ մերժում են ստացել։ Վերջին տարբերակը շատ հավանական է, քանի որ Հայաստանում ՄԻԵԴ դատավորների 2 մրցույթ է կայացել, սակայն ավարտին չի հասել։ Նշենք, որ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամներն են Արփինե Հովհաննիսյանը և ԵԽԽՎ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում