Yerevan
17
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներն ազատ են արձակվել (լրացված, տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող  ցուցարարներն  ազատ են արձակվել (լրացված, տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին հունիսի 17-ին ընդունած որոշումից հետո հանձնաժողովի շենքի առջև առաջացած քաշքշուկի արդյունքում ոստիկանություն վարչական բերման է ենթարկվել 6 անձ:  Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Բերման ենթարկված անձանց ինքնությունը ճշտվում է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ որոշումից հետո առաջացած խժդժությունից հետո ոստիկաններն ամուր շղթայի մեջ առան հանձնաժողովի շենքը, իսկ ցուցարարաները շարժվեցին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց հետ զրուցելու է դուրս եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով էլ խոստացել է հետաքրքրվել բերման ենթարկված անձանցով և տեղեկություններ հաղորդել նրանց մասին: Կենտրոնականի բաժնի մոտ ցուցարարները սպասում են բերման ենթարկվածների ազատ արձակմանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ին կայացած որոշման համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով:

Ավելի ուշ «Արմենպրես»-ը փոխանցեց, որ  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված 6 ցուցարարներն  ազատ են արձակվել: Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներն այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա են անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում