Մեսսին տոնում է հաջողությունը, Նեյմարը տուն է ուղևորվում (ծաղրանկար)

Մեսսին տոնում է հաջողությունը, Նեյմարը տուն է ուղևորվում (ծաղրանկար)

Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի` Արգենտինա-Ճամայկա (1:0) հանդիպումը Լիոնել Մեսսիի համար 100-րդն էր Արգենտինայի հավաքականի կազմում: Չնայած այդ խաղի հաղթական գոլը խփեց Գոնսալո Իգուայինը` եզրափակիչ սուլիչից հետո Ճամայկայի հավաքականի ֆուտբոլիստներից Դեշորն Բրաունը սելֆի արեց Մեսսիի հետ

Երեկ նաև պարզ դարձավ, որ խմբային փուլի երկրորդ տուրի` Կոլումբիայի հետ խաղում ցուցաբերած ագրեսիվ վարքի պատճառով չորս խաղով որակազրկվել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը: Սա նշանակում է` եթե մրցաշարի կարգապահական հանձնաժողովը չընդունի Բրազիլիայի հավաքականի բողոքարկումը, Նեյմարն այլևս հնարավորություն չի ունենա մասնակցելու այս մրցաշարի խաղերին:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական աշխատանքում համադրել է այս իրադարձությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում