«Հրապարակ». Վարդանիկը նորածին թոռան պատվին մատաղ է բաժանել
23/06/2015 09:41
Նմանատիպ
Վարդան Ղուկասյանը, որն ուշիուշով սպասում էր տղա թոռ ունենալուն, որպեսզի իր անունն անմահացնի, վերջապես հասել է իր մուրազին, նրա որդի Սպարտակն օրերս որդի է ունեցել։ Գյումրիում կիրակի օրը տոնական էր, իսկ Ամենափրկիչ եկեղեցու բակում «հո մատաղ չէին բաժնի, հո մատաղ չէին բաժնե, Վարդանիկը կբաժներ, ճիշդ է՝ մեզի չհասավ, ժողովուրդը շատ էր, բայց ըդիգ նշանակություն չունի»,-«Հրապարակ»-ին ասել է Ամենափրկիչի հավատացյալ քույրերից մեկը։
Ի դեպ, թերթի տեղեկություններով, Վարդանիկի դուստրը, որի հարսանիքի օրը փեսացուն սպանվեց, լուրջ առողջական խնդիրներ ուներ, այժմ կա դրական դինամիկա։ Գյումրիում մտածում են, որ մատաղը «էդքամ մենձ էր» նաև այդ առնչությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում