Օբամեյանգը հայտնվել է «Արսենալի» դիտակետում
23/06/2015 21:41
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է առաջնահերթ գնել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը:
«Bild»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Արսենալի» ղեկավարությունը 26-ամյա գաբոնացու համար պատրաստ է վճարել մինչև 40 մլն եվրո: Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավելենք, որ ֆուտբոլիստի` «Բորուսսիայի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը վավերական է մինչև 2018 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում