ԱԺ-ում քվեարկությունն ավարտվեց. Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Քիչ առաջ ՀՀ Ազգային Ժողովում ավարտվեց ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդության քվերակությունը: Հիշեցնենք, որ միջնրդությունը նպատակ ուներ ՀՀ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից եւ նրան որպես մեղադրյալ ներգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամի «փողերի լվացման» գործով: 

ԱԺ 129 պատգավորներից 71 պատգամավորներ է մասնակցել քվեակությանը, քվեատուփում եղել է 71 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել մեկը: 64 կողմ և 6 դեմ քվերակության արդյունքում բավարավել է Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելլու միջորդությունը: 

Քվեարկությունը բոյկոտել են ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները: ԲՀԿ-ն առհասարակ բոյկոտել է քառօրյան: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց, որ այս հարցը կբարձրացվի նաեւ ԵԽԽՎ-ում: 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում