Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի ցույցի մասնակիցներից մեկի մոտ կռփազենք է հայտնաբերել
04/07/2015 11:16
Նմանատիպ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, զննությամբ երիտասարդի մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, որ ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում:
Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում