Նախագահ Սարգսյանը ցավակցել է Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գալոյանների ընտանիքին՝ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում