ԱՆ-ում քննարկել են դատապարտյալներին զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու հարցը

ԱՆ-ում քննարկել են դատապարտյալներին զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու հարցը

Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում օգոստոսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Շենգավիթ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մարտիրոսյանը հանդիպել է ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքում հաշվառված թվով տասը դատապարտյալների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի նախաձեռնությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Նարինե Մարտիրոսյանը դատապարտյալներին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, իրականացվող պետական ծրագրերը, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, առկա թափուր աշխատատեղերի նկարագիրը, ինչպես նաև ներկաներին է տրամադրել տեղեկատվական բուկլետներ:

ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքի պետ Վարդան Կոստանյանը կենտրոնի տնօրենին է ներկայացրել դատապարտյալների խնդիրները` մասնավորապես անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից նոր վերադարձած երկու դատապարտյալներին: Վերջիններին առաջարկվել է մասնակցել ուսումնական դասընթացների ՝ հետագայում աշխատանքի տեղավորվելու նպատակով:

Ամփոփելով հանդիպումը ՝ ԱՊԿԲ բաժնի պետի տեղակալ Էդգար Ավագյանը կարևորել է երկու կառույցների հետագա համագործկացությունը ՝ դատապարտյալների զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու և աշխատանքի տեղավորելու համատեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում