Մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագության շեմը սեպտեմբերի 1-ից կդառնա 40կմ/ժ

Մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագության շեմը սեպտեմբերի 1-ից կդառնա 40կմ/ժ

Երևան քաղաքի մի շարք ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը սեպտեմբերի 1-ից աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, փոփոխությունները կկատարվեն հետևյալ տարածքներում` Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք, Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք, Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք, Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք, Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք, Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք և Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում