Հեղափոխություն չպետք է սպասել. Երևանն ու Մոսկվան «ժամացույցի սլաքներն» էին համաձայնեցնում». Ալեքսանդր Իսկանդարյան

Հեղափոխություն չպետք է սպասել. Երևանն ու Մոսկվան «ժամացույցի սլաքներն» էին համաձայնեցնում». Ալեքսանդր Իսկանդարյան

Սարգսյան-Պուտին հանդիպումը, որն ընթացիկ տարում չորրորդն էր,  ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել. ՀՀ նախագահի այցը Մոսկվա աշխատանքային էր, որի օրակարգում հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող կարևոր հարցերի լայն շրջանակ էր: Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջին նկատեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինը հիշեցրեց, որ ՀՀ-ի շուրջ աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում.  Իրանի դերի փոփոխություն, Թուրքիայում  ներքաղաքական լարված իրավիճակ, ԻՊ, սիրիական  իրադրությանը ՌԴ-ի մասնակցություն և այլն: 

«Այնպես որ ժամացույցի սլաքները համաձայնեցնելը կարևոր է, բայց հեղափոխություն այս հանդիպումից չպետք է սպասել»: ասաց Իսկանդարյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում